Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. BMW-ն մխրճվել է ոչխարի հոտի մեջ

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 19:45-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան –Նոր Հաճն ճանապարհին՝ Աբովյանի կամրջի մոտ, մխրճվել է ոչխարի հոտի մեջ:

Բարեբախտաբար, մարդկային կորուստներ չկան, սակայն 3 ոչխար սատկել է, մեկն էլ՝ վիրավոր է:

 Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և ոչխարների տիրոջ ինքնությունը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.