ԱՄՆ-ում հարսանեկան արարողությունը COVID-19-ի բռնկման պատճառ է դարձել. մահացել է 7 մարդ

ԱՄՆ Մեն նահանգում հարսանեկան արարողությունը շրջանում COVID-19-ի բռնկման պատճառ է դարձել, հիվանդության հետևանքով առաջացած բարդություններից մահացել է 7 մարդ, գրում է Washington Post-ը։

Նշվում է, որ միջոցառումը, որին ներկա է եղել շուրջ 65 մարդ, տեղի է ունեցել օգոստոսին՝ Միլինոկետ քաղաքում։

Հարսանեկան արարողությունը կորոնավիրուսի ավելի քան 175 դեպքի է հանգեցրել ոչ միայն նահանգի ներսում, այլև մյուս շրջաններում։

 

Ինչպես հայտնել են Մեն նահանգի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնում, հարսանիքին ներկա է եղել նաև Մեդիսոն քաղաքում գտնվող վերականգնողական կենտրոնի աշխատակիցը, որը վարակը փոխանցել է հիվանդներին․ կենտրոնում գրանցված կորոնավիրուսի մահվան դեպքերից 6-ը կապված են հենց այդ հարսանեկան արարողության հետ, ևս մեկ մարդ մահացել է Միլինոկետ քաղաքի հիվանդանոցում։

Նշվում է նաև, որ 7 զոհերից ոչ մեկը չի մասնակցել հարսանեկան արարողությանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.