«Կյանքն այնքան փխրուն է». Թրամփը պատմել է՝ քանի ընկեր է կորցրել կորոնավիրուսի պատճառով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի կարծում, թե կարող էր ավելին անել Միացյալ նահանգներում կորոնավիրուսի տարածքումը կանխելու համար և նշել է, որ իր ծանոթներից 6 մարդ մահացել է վարակից: Այս մասին գրում է thehill.com կայքը:

Հարցին այն մասին, թե որն է եղել իր նախագահության շրջանի ամենադժվար խնդիրը և ինչ է ինքը սովորել, Թրամփը պատասխանել է.«Ես հասկացա, որ կյանքը շատ փխրուն է: Ես ճանաչում էի մարդկանց, որոնք շատ ազդեցիկ էին, ուժեղ, լավ մարդիկ էին, նրանք մահացան սրանից (կորոնավիրուսից)` 6 մարդ: Մոտ երկու շաբաթ առաջ 5-ն էին, իսկ հիմա արդեն 6-ը: Բայց դա նրանց մեղքը չէր, դա այն երկրի մեղքն էր, որը կարող էր կանգնեցնել սա»,-նշել է ԱՄՆ նախագահը:

Թրամփը կրկնել է իր համոզմունքն այն մասին, որ Չինաստանը կարող էր կանգնեցնել կորոնավիրուսի համավարակը, ինչից հետո հարց է ուղղվել նախագահին այն մասին, թե արդյոք ինքը չէր կարող ավելին անել, ԱՄՆ սահմաններից դուրս կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:

«Չեմ կարծում: Այն, ինչ ես արել եմ, փակելով երկիրը, միգուցե փրկել եմ երկու կամ 2,5 (միլիոն) կամ ավելի կյանք: Ես կարծում եմ, որ մենք բավականին լավ աշխատանք ենք տարել»,-ասել է ԱՄՆ նախագահը:

ԱՄՆ-ում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 6 788 147, մահվան` 200 197 դեպք: 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.