Իշխանության խուճապը.Արսեն Նազարյան

Ընտրակաշառքի թեմայով Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործը փուչիկի պես տրաքեց։ Չնայած գլխավոր դատախազը «խրոխտ» ԱԺ մտավ՝ պարզվեց, որ ԲՀԿ առաջնորդի դեմ գեթ մեկ ցուցմունք գոյություն չունի, հետևաբար՝ մեղադրանքը սին է ու դատարկ։
Դա գտակցում է նաև իշխանությունը, որը երեկ ընտրակաշառքի դրվագով երկրորդ գործը հարուցեց` ժամանակ շահելու ու իրավական բեսպրեդելը մի կերպ «կարգավորելու» համար։
Ի դեպ, հատկանշական է, որ առաջին քրգործը հարուցվեց այն բանից հետո, երբ Ծառուկյանը հունիսի 5-ին պահանջեց կառավարության հրաժարականը, երկրորդը «պատահականորեն» հարուցվեց այն ժամանակ, երբ Ծառուկյանը հայտարարեց մեծ հանրահավաք անցկացնելու մտադրության մասին։ Այսքան խուճապահար է մեր «դեմոկրատական» իշխանությունը։ Հետաքրքիր է՝ էլ ինչպե՞ս է լինում քաղաքական հետապնդումը․․․
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.