Տուխել․ Ես Նեյմարի հասցեին վիրավորանք չեմ լսել

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է փարիզյան թիմի հարձակվող Նեյմարի եւ «Մարսելի» պաշտպան Ալվարո Գոնսալեսի մասնակցությամբ վիճաբանության դրվագը, որը տեղի էր ունեցել Ֆրանսիայի առաջնության երրորդ տուրի հանդիպման ավելացված ժամանակում։ ՊՍԺ-ն տանը պարտվել էր 0։1 հաշվով։

Նեյմարը հարվածել էր Գոնսալեսի գլխին եւ ստացել կարմիր քարտ։ Հանդիպումից հետո Նեյմարը Թվիթերում գրել է, որ Գոնսալեսը ռասիստական բնույթի վիրավորանք է թույլ տվել իր հասցեին։ «Մարսելի» ֆուտբոլիստը հերքում է մեղադրանքը։

 

«Նեյմարն ինձ ասաց, որ եղել ինչ-որ ռասիստական վիրավորանք, բայց ես ոչինչ չեմ լսել խաղադաշտում։ Կարծում եմ, որ բոլորը համամիտ են Նեյմարի հետ՝ հասարակությունում, սպորտում ռասիզմ պետք է չլինի։ Դա ակնհայտ է, բայց ես դա չեմ լսել խաղադաշտում։ Մրցավարը նույնպես չի լսել։ Այդ պատճառով ես չեմ կարող պատասխանել այդ հարցին»,- Տուխելի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Նեյմարին սպառնում է մինչեւ 7 խաղի որակազրկում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.