Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes Sprinter-ը, Opel Astra-ն և KIA Sportage-ը․ կա վիրավոր․ Shamshyan.com

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4 վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 13-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:

 

Ժամը 15:10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ վտոճանապարհի 91-րդ կմ հատվածում բախվել են 33-ամյա Անուշավան Ղարիբյանի վարած Mercedes Sprinter մակնիշի, 58-ամյա Սպարտակ Սողոմոնյանի վարած Opel Astra մակնիշի և 25-ամյա Միսակ Մանուկյանի վարած KIA Sportage մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով KIA-ի ուղևոր, 23-ամյա Միքայել Սիրունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն:

 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորութամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.