Ողբերգական վթար Երասխ գյուղի մոտ. BMW-ն բախվել վաճառքի կետին. 36-ամյա վաճառողը տեղում մահացել է. կա 5 վիրավոր

Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 13-ին, ժամը 19։00-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 69-րդ կմ-ին բախվել են «BMW» (վարորդ՝ Խաչիկ Ս․, ծնված 1989 թ.) եւ «Mercedes Sprinter» (վարորդ՝ Մհեր Գ․, ծնված 1984 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել վաճառքի կետի․ վաճառող Ռադիկ Թ․-ն (ծնված 1984 թ.) տեղում մահացել է, իսկ Արփինե Մ․-ն (ծնված 1987 թ.) հոսպիտալացվել է «Արարատի հիվանդանոց» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղեւորներ Արման Դ․-ն (ծնված 2000 թ.), Անի Պ․-ն (ծնված 1996 թ.) եւ Գարեգին Մ․-ն (ծնված 2004 թ.) հոսպիտալացվել են «Արարատի հիվանդանոց» ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Փրկարարները Ռադիկ Թ․-ի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, «BMW» մակնիշի ավտոմեքենան մոտեցրել ավտոքարշակին եւ կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.