ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արմավիր» ՔԿՀ՝ հացադուլ հայտարարած անձանց իրավունքների երաշխավորման նպատակով․ առանձնազրույցի արդյունքում հացադուլ հայտարարածներից մեկը դադարեցրել է այն

ՄԻՊ ներկայացուցիչները Պաշտպանի հանձնարարությամբ այսօր չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀ հացադուլ հայտարարած անձանց իրավունքների երաշխավորման նպատակով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ-ը։

 

Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել վերջիններիս հետ, ստուգել են բժշկական փաստաթղթերը և այլն:

Առանձնազրույցի արդյունքներով պայմանավորված՝ հացադուլ հայտարարած 5 անձանցից մեկը դադարեցրել է հացադուլը:

 

Այցի արդյունքները կամփոփվեն և ըստ անհրաժեշտության գրություններ կհասցեագրվեն իրավասու պետական մարմիններ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.