Կաքավաձորի խաչմերուկի մոտ բախվել են «Mitsubishi Pajero»-ն ու «Honda Elysion»-ը. կան վիրավորներ

Հայաստանի ԱԻ-ում, սեպտեմբերի 13-ին, ժամը 23։27-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կաքավաձոր գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Mitsubishi Pajero» (վարորդ՝ Անդրեյ Ա․) եւ «Honda Elysion» (վարորդ՝ Ժիրայր Յ․) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ Մարիամ Մ․-ն եւ Կարինե Մ․-ն, «Honda Elysion» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Սիլվարդ Հ․-ն հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.