ВАЗ 21015-ը բախվել է բեռնատարին, վարորդին հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել և տեղափոխել հիվանդանոց․ Shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 86-րդ կմ հատվածում՝ Լանջիկի տարածքում, բախվել են Howo մակնիշի բեռնատարն ու ВАЗ 21015 մակնիշի ավտոմեքենան:

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ВАЗ-ի վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծռայության Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները, տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասաի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լյովա Միքայելյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Դավիթ Ասատրյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Անիի բաժին, որետղից ժամանել է օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.