Pantone-ի մասնագետները նշել են Նյու Յորքում նորաձեւության շաբաթվա գլխավոր գույները

Pantone գույնի ինստիտուտը ներկայացրել է գլխավոր գույները, որոնք կտեսնենք գարուն-ամառ 2021 սեզոնին Նյու Յորքի նորաձեւության շաբաթվա ընթացքում։ Փորձագետների խոսքով՝ ներկապնակում շատ վառ ու հանգիստ գույներ կլինեն, որոնք անհրաժեշտ են մեկուսացման պայմաններում անցկացված ամիսներից հետո։ Սպասվող գարնան հիմնական գույներ են ոսկեգույնը (Marigold), երկնագույն կապույտը (Cerulean), շիկակարմիրը (Rust), կիտրոնագույնն (Illuminating) ու կապույտը (French Blue)։

Այս երանգները Pantone-ի կողմից պատահաբար չեն ընտրվել. կիտրոնագույնը ներառված էր Աննա Սուիի գարուն-ամառ նոր հավաքածուի նախագծում, կապույտը հատկապես սիրել է Քեյթ Միդլթոնը, իսկ շիկակարմիր իրեր հաճախ կրում են Մեգան Մարքլն ու Վիկտորյա Բեքհեմը։ 2021-ի գարուն-ամառ սեզոնի հիմնական երանգների ամբողջական ցանկն, ըստ Pantone գույնի ինստիտուտի, կարող եք տեսնել այստեղ։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.