Մահացել է «Գահերի խաղը» սերիալի աստղ Դայանա Ռիգը

Բրիտանացի դերասանուհի Դայանա Ռիգը մահացել է 82 տարեկան հասակում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով բրիտանական աղբյուրին:

 

Հաղորդվում է, որ վեց ամիս առաջ նրա մոտ օնկոլոգիական հիվանդություն են հայտնաբերել: «Մեծ վշտով տեղեկացնում ենք, որ տիկին Դայանա Ռիգը խաղաղ հեռացել է կյանքից այսօր առավոտյան: Նա տանն է եղել՝ ողջ ընտանիքի հետ միասին»,- հայտնել է դերասանուհու գործակալ Սայմոն Բերեսֆորդը:

Դայանա Ռիգը բազմաթիվ կերպարներ է կերտել և հանդես եկել բազմազան ֆիլմերում և թատերական ներկայացումներում: Նա հայտնի է Թրեյսի դի Վինչենցոյի դերով, որով ներկայացել է Ջերյմս Բոնդի մասին «Նորին մեծության գաղտնի ծառայությունում» ֆիլմում, ինչպես նաև «Դոկտոր Ով»և «Գահերի խաղը» սերիալներում կերտած կերպարներով:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.