Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը հոսպիտալացվել

Սեպտեմբերի 9-ին, ժամը 20։10-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 51-րդ կմ-ին «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։

 

64-ամյա ուղևոր Նորայր Եփրեմյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ 67-ամյա վարորդը և 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.