Ավտովթար Կոտայքի մարզում. Աբովյան քաղաքում բախվել են Opel-ները. կան վիրավորներ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիկչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 8-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած վթարի փաստով: Ժամը 14:25-ի սահմաններում Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում բախվել են Մայակովսկի գյուղի բնակիչ, 30-ամյա Գևորգ Հ.-ի վարած Opel մակնիշի և Աբովյան քաղաքի բնակիչ, 28-ամյա Արմեն Մ.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գևորգ Հ.-ի ուղևոր, 32-ամյա Ի. Հ.-ն և Արմեն Մ.-ի ուղևոր, 23-ամյա Ա. Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.