Երևան-Սևան ավտոճանապարհին այրվել են «Bentley» մակնիշի ավտոմեքենայի անվադողը և շարժիչի մի հատվածը

Սեպտեմբերի 7-ին, ժամը 05։38-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում, այրվում է ավտոմեքենայի շարժիչի հատվածը։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:54-ին, մարվել՝ 06:00-ին: Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 36-րդ կմ-ին այրվել են «Bentley» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Հովհաննես Հ․) անվադողը և շարժիչի հատվածը՝ մասամբ:  

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.