Ժերար Դեպարդիեն ուղղափառություն է ընդունել

Հանրահայտ դերասան Ժերար Դեպարդիեն ուղղափառություն է ընդունել: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, մկրտության արարողությունն անցկացվել է ուրբաթ Փարիզի Ալեքսանդր Նևսկի տաճարում:

 

«Կարող եմ հասատատել, որ նա մկրտվել է տաճարում»,- ասել է գործակալության զրուցակիցը, որը տաճարի ներկայացուցիչներից է: 

Նրա խոսքով` արարողությունը տեղի է ունեցել ուրբաթ՝ օրվա երկրորդ կեսին: Այլ մանրամասներ հայտնի չեն:

 

Հիշեցնենք, որ նախկինում ֆրանսիացի դերասանը ՌԴ քաղաքացիություն էր ստացել:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.