ՄԻՊ ներկայացուցիչներն «Արմավիր» ՔՀԿ-ում առանձնազրույցներ են ունեցել հացադուլ հայտարարած անձանց հետ

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները Պաշտպանի հանձնարարությամբ այսօր չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» ՔՀԿ հացադուլ հայտարարած անձանց իրավունքների երաշխավորման նպատակով: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը։

 

Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել վերջիններիս հետ, ստուգել են բժշկական փաստաթղթերը և այլն:

Այցի ընթացքում առանձնազրույցներ են տեղի ունեցել նաև այլ դատապարտյալների հետ:

 

Այցի արդյունքները կամփոփվեն և համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու պետական մարմիններ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.