«Գահերի խաղը»-ի ստեղծողներն այլմոլորակային քաղաքակրթության հետ շփումների մասին նոր ֆանտաստիկ սերիալ կնկարահանեն (լուսանկար)

«Գահերի խաղը» սերիալի ստեղծողներ Դևիդ Բենիոֆը և Դ. Բ. Ուայսը չինական «Երեք մարմինների խնդիրը» ֆանտաստիկ ժանրի եռագրության հիման վրա Netflix-ի համար նոր սերիալ կնկարահանեն, հաղորդում է Variety-ն։

Եռագրությանհեղինակը Լյու Ցիսինն է։ Դրանում պատմվում է այլմոլորակային քաղաքակրթության հետ մարդկության առաջին շփման մասին։

Netflix-ը գործարք է կնքել Three-Body Universe-ի և Yoozoo Group-ի հետ գրքերն անգլալեզու սերալի վերածելու իրավունքը ստանալու համար։

 

Սցենարիստները տարածած մամուլի հաղորդագրությունում այս գրքերն անվանել են իրենց կարդացած ամենահավակնոտ գիտական ֆանտաստիկան։

«Անհամբերությամբ սպասում ենք, թե երբ ենք մեր կյանքի հաջորդ տարիներին ամբողջ աշխարհի հանդիսատեսի համար կյանքի կոչելու նախագիծը»,- ասել են Բենիոֆը և Ուայսը։

Նախագծի ստեղծմանը կմիանա նաև սցենարիստ Ալքեսանդր Վուն։

Գրքի հեղինակը ֆիլմի արտադրությանը կհետևի որպես խորհրդատու:

«Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում հեռուստաէկրանին «Երեք մարմինների խնդիրը» եռագրության Էկրանավորմամբ զբաղվող ստեղծագործական թիմին»,-հայտարարել է Ցիսինը:

Game Of Thrones' Showrunners David Benioff And D.B. Weiss Missed Their Big  Opportunity To Explain Themselves

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.