Բաժին : google
Google որոնողական համակարգը «Կոմս Մոնտե-Քրիստո» վեպի առաջին մասին նվիրված «դուդլ» է թողարկել (լուսանկարներ)
Google որոնողական համակարգը նոր «դուդլ» է թողարկել, որը նվիրված է տասնամյակներ առաջ հայտնի «Կոմս Մոնտե-Քրիստո» վեպի առաջին մասի լույս տեսնելուն։ Համապատասխան պատկերները հայտնվել են որոնողական համակարգի սկզբնական էջին, հայտնում է korrespondent.net կայքը։
Հայտնի է, որ վեպի առաջին մասը լույս է տեսել 1844 թվականի օգոստոսի 28-ին Journal des Debats ամսագրում։ Այն ամբողջովին հրրապարակվել է 1846 թվականին։
«Կոմս Մոնտե-Քրիստո» վեպը 19-րդ դարի հեղինակ Ալեքսանդր Դյումայի արկածային ամենահաջողված վեպերից մեկն է: