Մոսկվայում ձերբակալել են ԿՀԽ պարագլխին՝ աշակերտուհուն սեռական ստրկության վաճառելու համար

Մոսկվայում իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են կազմակերպված հանցավոր խմբավորման առաջնորդին, որը փորձել է սեռական ստրկության վաճառել աշակերտուհուն 750 հազար ռուբլով: Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն։

Հեռուստաալիքի տվյալներով՝ 20-ամյա մոսկվացին դոնորների կայքում տղամարդու հայտարարություն է գտել, որը 10 հազար դոլար Է խոստացել անչափահաս աղջկա համար, որի հետ կարելի է ինտիմ կապի մեջ մտնել: Պատվիրատուի դերում, Ինչպես պարզվել է, հանդես է եկել իրավապահ մարմինների աշխատակիցը, այդ պատճառով գործարքը հենց սկզբից տեղի է ունեցել օպերատիվ միջոցառումների շրջանակներում:

Օգոստոսի 13-ին երիտասարդը «պատվիրատուի» հետ հանդիպման է եկել 16-ամյա աշակերտուհու հետ, որին նա եւ հանցակիցները թեթեւ եկամուտ են խոստացել: 750 հազար ռուբլու փոխանցումը, որից միայն 10 հազար ռուբլին էր իսկական, տեղի է ունեցել մայրաքաղաքի նարգիլեանոցներից մեկում: Բանդայի պարագլուխը ձերբակալվել է գումար ստանալուց անմիջապես հետո։ Հանցագորխության մեղսակիցները պարզվում են։

Քրեական գործ է հարուցվել «մարդկանց թրաֆիքինգ» հոդվածով։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.