Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երեւում է Մինսկի ակցիայի մասնակցի մահվան պահը

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երեւում է Մինսկում տեղի ունեցած ակցիայի մասնակից Ալեքսանդր Տարայկովսկու մահվան պահը: Նրա քույրը հաստատել է, որ տեսանյութում գետնին ընկնող տղամարդն իր եղբայրն է:

Կադրերում երևում է Ալեքսանդրը, ով կանգնած է ճանապարհի վրա, հագին սպիտակ շապիկ: Ինչ-որ պահի նա ընկնում է գետնին:

Ավելի վաղ, Բելառուսի ՆԳՆ-ից հայտարարել էին, որ Տարայկովսկին փորձել է պայթուցիկ սարք նետել ոստիկանների ուղղությամբ, սակայն այն  պայթել է նրա ձեռքում: Սակայն տղամարդու մահվան վկայականում  նշված է, որ նա ստացել է կրծքավանդակի բաց վերք և մահացել է արյան կորստից:

 
 

 

Video Player
 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.