Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Lexus-ն ու Mercedes-ը, ավտոմեքենաները հայտնվել են դաշտում, Lexus-ը կողաշրջվել է. կա վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Մայիսյան գյուղի խաչմերուկում բախվել են Lexus և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, Lexus-ն էլ՝ կողաշրջված վիճակում։

 

Վթարի հետևաւնքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։

Տեղուոմ հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյան, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։

Դպքի վայր է ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.