Տնտեսվարողների մոտ կանոնների պահպանումն էականորեն պահպանվել է. Ավինյան

Ճիշտ չի լինի, եթե բիզնեսը մեր աջակցությամբ գոյություն ունենա և նպաստի համաճարակի տարածմանը։ Այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն էլ հայտնեց, որ տեսչական մարմինների ստուգումների արդյունքներն ավելի պարտաճանաչ վարքագիծ են ցույց տվել տնտեսվարողների մոտ. «Եթե օրինակ հունիս ամսին խախտումները կազմում էին ստուգվածների մոտ 20 տոկոսը, արդեն օգոստոսի առաջին տասնօրյակում հասել ենք մոտ 3.9 տոկոսի։ Կարծում եմ խնդրահարույցն այն կետն է, որ մենք ստուգումների հստակ, միասնական մեթոդաբանություն չենք ունեցել և որոշ տեղերում միգուցե մի քանի անգամ տեսչական մարմինները ստուգում իրականացրել են, բայց դա չի կարելի ասել, որ հստակ կանոնակարգված է եղել։ Արդնե հետագա օրենսդրական փոփոխություններից հետո կարծում եմ՝ այդ հարցերը դուրս կգան»,-ասաց Տիգրան Ավինյանը՝ ընդգծելով, որ կանոնների պահպանումն էականորեն պահպանվել է գրեթե բոլոր տնտեսվարողների մոտ։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.