Դատարանը երկրորդ անգամ է վերադարձնում «Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացրած հայցադիմումը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դիանա Հովհաննիսյանի նախագահությամբ, երկրորդ անգամ է վերադարձրել «Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդների հայցադիմումը՝ ընդդեմ «5-րդ ալիք» հեռուստաընկերության և «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանի։ 

«Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել էր, որ հայցադիմում են ներկայացրել Գոռ Քլոյանի, Արմեն Ֆարմանյանի, Տիգրան Աբգարյանի, Տիգրան Խաչատրյանի, Սամվել Հարությունյանի Զաքար Հովհաննիսյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Դավիթ Պետրոսյանի իրավահաջորդ Գրիգորի Գևորգյանի իրավահաջորդները՝ պահանջելով պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում։

Նշենք, որ հայցադիմումն արդեն երկրորդ անգամ էր ներկայացվել, որը, ինչպես և նախորդը վերադարձվել է՝ խախտումների առկայության պատճառով։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.