Ցամաքային սահմանները բացելու մասով քննարկումներ չկան

Սահմանների բացումը միայն ՀՀ կառավարության որոշման հարց չէ։ Այս պահի դրությամբ սահմանների բացման վերաբերյալ նման քննարկումներ ունենք ՌԴ-ի հետ։ Այս մասին այսօր ԱԺ հատուկ նիստի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։

Ինչ վերաբերում է ցամաքային սահմաններին, Տիգրան Ավինյանն ասաց, որ դեռևս քննարկումներ չկան ո՛չ վրաց գործընկերների, ո՛չ էլ Իրանի Իսլամական Հանրապետության գործընկերների հետ. «Դեռևս պահպանում են նույն ռեժիմը և նույն սահմանափակումները։ Հետագա զարգացումների մասով կտեղեկացնենք»,-նշեց պարետը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.