Պուտինի դուստրը պատվաստվել է կորոնավիրուսի ռուսական պատվաստանյութով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր դուստրերից մեկը պատվաստվել է կորոնավիրուսի ռուսական պատվաստանյութով և իրեն լավ է զգում՝ հայտնում է ТАСС-ը։ 

Այսօր կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ Պուտինն ընդգծել է, որ առաջինը գրանցված ռուսական պատվաստանյութը ձևավորել է կայուն հակամարմնային ու բջջային իմունիտետ:

«Ես դա նույնպես լավ գիտեմ, քանի որ իմ դուստրերից մեկը պատվաստվել է: Կարծում եմ՝ այդ իմաստով նա մասնակցել է փորձարկմանը»,- հայտնել է Կրեմլի ղեկավարը։

Պուտինի հավաստմամբ՝ առաջին ներարկումից հետո նրա դստեր մարմնի ջերմաստիճանը եղել է 38 աստիճան, հաջորդ օրը՝ 37 աստիճանից քիչ ավելի: Երկրորդ ներարկումից հետո ջերմաստիճանը մի քիչ բարձրացել է, այնուհետև՝ իջել: Այժմ Պուտինի դստեր ինքնազգացողությունը լավ է, նրա օրգանիզմում բարձր հակամարմիններ են ձևավորվել:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.