Կյանքի բացարձակ ցուցումով վիրահատված կորոնավիրուսով 43-ամյա կինը դուրս է գրվել

Հուլիսի 15-ին COVID 19 բուժող այլ հաստատությունից ծանր վիճակում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոն է տեղափոխվել 73-ամյա կին և հոսպիտալացվել է Վերակենդանացման բաժանմունքում` աղեստամոքսային տրակտի սուր արյունահոսություն, երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, հիպերտոնիա և մի շարք այլ հիվանդությունների ախտորոշմամբ: Հետազոտությունների ընթացքում ախտորոշվել է սիգմայաձև աղու (հաստաղի) թափածակում, կյանքի բացարձակ  ցուցումով , անհետաձգելի կարգով վիրահատվել է: Վիրահատող բժիշկն է Սերգեյ Միրզոյանը: Հետվիրահատական շրջանում համապատասխան բուժում ստանալուց 3 շաբաթ հետո կորանավիրուսի նմուշառման արդյունքները բացասական են եղել, որովայնի շրջանում գանգատներ չի ունեցել, դուրս է գրվել լավացմամբ: 73-ամյա կինը հիմա տանն է, հետվիրահատական վերքը լավանում է` առաջնային ձգումով:
 
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.