Չինացիներին հորդորել են խնայել սնունդը

ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը երկրի բնակիչներին հորդորել է վերջ տալ սննդի վատնողականությանը։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին՝ հղում կատարելով Սինհուա գործակալությանը։

Նախագահը նշել է, որ չնայած երկրում տարեցտարի հացահատիկի արտադրությունն աճում է, բայց պետք է գիտակցել պարենային անվտանգության բնագավառում առկա ռիսկերը։ Նա նշել է, որ համաճարակի ազդեցությունը Չինաստանի համար դարձել է տագնապալի ազդանշան։

«Անհրաժեշտ է ամրապնդել օրենսդրությունը, ուժեղացնել վերահսկողությունը, ձեռանարկել արդյունավետ միջոցներ ու դադարեցնել պարենամթերքի ավելորդ վատնումները»,-հայտարարել է ՉԺՀ-ի նախագահը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.