Ռեկորդային թվով մարդիկ հրաժարվել են ԱՄՆ քաղաքացիությունից. CNN

Ռեկորդային թվով մարդիկ հրաժարվել են ԱՄՆ քաղաքացիությունից։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում կատարելով օգոստոսի 9-ին հրապարակված նոր հետազոտության արդյունքներին։

2020 թվականի առաջին վեց ամիսներին ԱՄՆ քաղաքացիությունից հրաժարվել է ավելի քան 5800 մարդ, մինչդեռ 2019-ին քաղաքացիությունից հրաժարվածների թիվը կազմել է 2072։

Bambridge Accountants հայտնոմ է, որ ուսումնասիրվել են բոլոր այն մարդկանց տվյալները, որոնք հրաժարվել են քաղաքացիությունից։

«Նրանք հիմնականում այն մարդիկ են, որոնք արդեն լքել են ԱՄՆ-ն և որոշել են, որ ամեն ինչ ունեն»,- Bambridge Accountants-ից հայտնել են CNN-ին։

Չնայած շատերը հրաժարվում են իրենց քաղաքացիությունից՝ դժգոհելով ԱՄՆ ներկայիս քաղաքական իրավիճակից, սակայն Bambridge Accountants-ի փոխանցմամբ քաղաքացիությունից հրաժարվելու մեկ այլ պատճառ էլ հանդիսանում են հարկերը։

Արտերկրում բնակվող ԱՄՆ քաղաքացիներն ամեն տարի պարտավոր են հարկային հայտարարգրեր ներկայացնել, հաղորդել արտասահմանյան բանկերում ունեցած հաշիվների, ներդրումների և կենսաթոշակների մասին։

ԱՄՆ քաղաքացիությունից հրաժարվող անձինք պետք է 2350 դոլար վճարեն։ Ի դեպ հետազոտությունների կենտրոնը կարծում է, որ քաղաքացիությունից հրաժարվողների թիվը կշարունակի աճել. «Շատերը սպասում են նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին։ Եթե Դոնալդ Թրամփը վերընտրվի, ապա կլինեն այլ մարդիկ, որոնք կհրաժարվեն իրենց քաղաքացիությունից»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.