Նորություններ Կրակոցներ Երևանում. բերման ենթարկվածը հայտնել է, որ կրակոցների հեղինակը ինքը չէ

 

Այսօր՝ օգոստոսի 7-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Դանիել Վարուժան փողոցում կրակոցներ են հնչում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիով խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ նշված փողոցի սեփական տներից մեկի բնակիչ, 38-ամյա Հրայր Ն.-ն, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, իրեն ամրակցված որսորդական հրացանից մի քանի անգամ կրակոցներ է արձակել, սակայն ոստիկանության Մալաթիայի բաժնում վերջինս հայտնել է, որ ինքը կրակոցներ չի արձակել:

 
 

Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.