Ինչու հեղափոխական իշխանությունները անտեսեցին և չկարողացան օգտագործել ապրիլյան քառօրյայի ձեռքբերումները

Մեզ հաջողվեց այնպես անել, որ այդ պատերազմը որևէ օգուտ չբերեց Ադրբեջանին։ Այս մասին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Հիշու՞մ եք Ալիևի հայտարարությունը, երբ նա ասաց, որ փակ դռների հետեւում ինձ ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Իհարկե այս հայտարարությունը շատ ուղիղ ձևով վկայում է մեր դիվանագիտական հաջողությունների մասին»,-ասաց Սերժ Սարգսյանը։

Հարցին` Ապրիլյան պատերազմից հետո բանակցային գործընթացում որեւէ բարելավում եղել է, երրորդ նախագահն ասաց, որ մեր դիվանագիտական հաջողություններից էին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հայտարարությունները. «Ռազմական գործողություններից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն տարածեց, որ ուժի մեջ է մնում 1994 թվականի հրադադարի եռակողմ համաձայնագիրը։ Այժմ հարց է, թե ինչպես կարող էինք օգտագործել Ապրիլյան պատերազմի արդյունքները և թե ինչու 2018 թվականի ապրիլյան իրադարձություններից հետո հեղափոխական իշխանությունները անտեսեցին և չկարողացան օգտագործել ապրիլյան քառօրյայի ձեռքբերումները»,-ասաց Սերժ Սարգսյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.