Առավելությունը տվել եմ մեր զինվորների կյանքին, եւ իմ որոշման մեջ եղել եմ վճռական. Սերժ Սարգսյան

«Այո, անկասկած, սա հաղթանակ էր,- խոսելով ապրիլյան քառօրյա պատերազմի մասին, հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Սա հաղթանակ էր քանակապես գերազանցող, անակնկալ հարձակված և իր զինանոցում եղած գրեթե բոլոր զենքերն օգտագործած հակառակորդի նկատմամբ։ Մենք պաշտպանեցինք մեր բոլոր քաղաքներն ու գյուղերը և հաջողությամբ հետ մղեցինք նրանց լայնածավալ հարձակումները»,- նշել է երրորդ նախագահը։

Անդրադառնալով ռազմական գործողությունների ընթացքում կորցրած հողի մասին՝ 400 հեկտար է, թե 800՝ Ս.Սարգսյանը նշել է. «Նրանց նպատակը մի քանի 100 հեկտար հող գրավելը չէր, բայց եկեք խոսենք 800 հեկտարի մասին՝ պարզվում է, որ ավելի ճշգրիտ չափումների դեպքում այն 400 հեկտար է, այլ ոչ թե 800։ Պատերազմից հետո իմ ասածն այն էր, որ նրանք կարողացել են 800.000 հեկտար անվտանգության գոտուց հետ վերցնել 800 հեկտարը, այսինքն՝ 0.1 տոկոսը։ Պատերազմի ընթացքում ես չեմ պնդել, որ այդ չափով տարածքը մեր բանակը հետ վերցնի, որովհետև ես առավելությունը տվել եմ մեր զինվորների կյանքին և իմ որոշման մեջ ես եղել եմ վճռական»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.