Ռոբերտ Նազարյանը ձերբակալվել է

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը ձերբակալվել է։

Այս մասին ասաց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

 

«Ռոբերտ Նազարյանը ձերբակալվել է ՀՔԾ-ում քննվող գործի շրջանակում։ Առայժմ այլ մանրամասներ չեմ կարող ասել, բայց մի փոքր ուշ տեղեկություն կտրամադրենք»,- նշեց Օհանջանյանը։

 

Ռոբերտ Նազարյանը 2001 թ. հունվարից մինչև 2003 թ. հունիս զբաղեցրել է Երևանի քաղաքապետի պաշտոնը, 2008-2018թթ զբաղեցրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.