Քաղաքացու՝ բողոք արտահայտելու բոլոր խողովակները խցանված և անարդյունավետ են. Էդմոն Մարուքյան

Անցած երկու տարիների ընթացքում քաղաքացու բողոքի ձայնը տեղ հասցնելու նոր կառուցակարգեր չեն ստեղծվել, իսկ առկա կառուցակարգերը կա՛մ արտակարգ դրության պատճառով հակաիրավական են որակվում, կա՛մ իշխանության կողմից ընկալվում են որպես «նախկինների ջրաղացին ջուր լցնել», կա՛մ էլ ոչ մի կերպ լսելի չեն դարձնում քաղաքացու պահանջը։ Նույնկերպ, քաղաքացու դժգոհությունը տեղ հասցնելու խորհրդարանական մեխանիզմները հաջողությամբ չեզոքացվում կամ տապալվում են իշխող ուժի կողմից։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Մի՛ անտեսեք մարդկանց բողոքի ձայնը, որ անդառնալի իրավիճակում չհայտնվենք: Հանրային քաղաքականության դեմ բողոքի արտահայտումը հասարակության յուրաքանչյուր անդամի անքակտելի իրավունքն է։

Եթե հիշում եք, նախկիններն էլ քաղաքացիների բողոքի բոլոր դրսևորումները որակում էին որպես հակապետական՝ պատճառաբանելով, որ «թշնամին տեսնում, ուրախանում է»։

Սա ճիշտ ճանապարհ չէ։ Մենք արդեն տեսել ենք դրա հետևանքները։ Լսե՛ք մարդկանց։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.