Հրդեհ Արին Բերդի փողոցում

Օգոստոսի 6-ին, ժամը 15։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արին Բերդի փողոցի թիվ 3/21 շենքի մոտակայքում գտնվող մեկ հարկանի շինությունից ծուխ է նկատվում։ Այս մասին հայտնում է ԱԻՆ տեղեկատվական ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը և մեկ ավտոսանդուղք։

Ըստ նախնական տվյալների՝ չգործող կիսակառույց շինությունում (3500 քմ) այրվում են շինարարական նյութեր։

Պարզվել է, որ այրվում է Արին Բերդի փողոցի թիվ 3/21 շենքի մոտակայքում գտնվող մեկ հարկանի շինության տանիքը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։32-ին, մարվել՝ 19։19-ին։ Այրվել է շինության տանիքը՝ մոտ 1200 քմ։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.