Բեյրութի պայթյունից 30 ժամ անց փրկարարներին հաջողվել է գտնել և փրկել նավահանգստի աշխատակիցներից մեկին

Բեյրութում հզոր պայթյունի հետևանքով անհետ կորած նավահանգստի աշխատակցին փրկարարները հայտնաբերել են ծովում՝ պայթյունից 30 ժամ անց:

Այս մասին հայտնում է «Ալ-Արաբիան»: Աղբյուրի փոխանցմամբ՝ Ամին ալ-Զահեդ անունով տղամարդուն հաջողվել է փրկել պայթյունից 30 ժամ անց:

Փրկարարները նրան նավով տեղափոխել են երկրի խոշորագույն հիվանդանոցների մեկը, իսկ թե ինչ վիճակում է նա գտնվում, հատնի չէ:

Բացի այդ՝ հայտնի չէ նաև,թե ինչպես է հաջողվել փրկել նրան:

Աղբյուր` Փաստինֆո

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.