Ոստիկանական ուժեր են տեղակայվում Ամուլսարի հարակից տարածքում

Ամուլսարի հանք տանող ճանապարհին ոստիկանական ավտոբուսներ են նկատվել, իսկ այժմ տարածքում ոստիկանական ուժեր են տեղակայվում: «Փաստինֆո»-ի հետ զրույցում Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն ասաց, որ ծառայողները Ջերմուկում են՝ պահպանելու հասարակական կարգը։ 

Հիշեցնենք, որ բնապահպան, Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը ֆեյսբուքյան էջի միջոցով կոչ էր արել, որ այսօր ժամը 17։00-ից սկսած ընտանիքներով հավաքվում են Ջերմուկի տաքսիների կանգառում և այնտեղից իրենց միացած մարդկանց հետ 18։00-ին գնալու են Ամուլսար՝ առաջ քաշելու իրենց պահանջները։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.