ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը ոստիկանության Վայքի բաժնում է․ կստուգվի անձանց բերման ենթարկելու հիմքերը

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբն արդեն Ոստիկանության Վայքի բաժնում է։ Այցի ընթացքում կստուգվեն Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիա իրականացնող անձանց  բերման ենթարկելու հիմքերը, բերման ենթարկվածների իրավունքների ապահովման վիճակը և այլ հարցեր: Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։

Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո են գտնվում Ամուլսարի հանքի շահագործման շուրջ տեղի ունեցող իրադարձությունները՝ Պաշտպանի իրավասության սահմաններում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.