Բեյրութում զոհերի թիվը հասել է 135-ի

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 135-ի: Այս մասին հաղորդում է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը՝ հայտնելով Լիբանանի առողջապահության նախարարության տվյալները:

Գերատեսչության հաղորդմամբ՝ տուժածների թիվը հասել է 5000-ի: Տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում: Ավելի վաղ հաղորդվում էր 100 զոհի և 4000 վիրավորի մասին:

Հիշեցնենք, որ Բեյրութի նավահանգստում հզոր պայթյուն է որոտացել նախօրեին: Հետաքննության նախնական տվյալներով՝ պայթյունը սկսվել է նավահանգստի պահեստներում՝ հասնելով նաև ամոնիումի նիտրատի պահեստին, որն էլ պայթել և բռնկվել է:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.