Բեյրութում հայտարարվեց արտակարգ իրավիճակ

Լիբանանի կառավարությունը հայտարարեց Բեյրութում երկու շաբաթով արտակարգ դրություն մտցնելու մասին։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։

Աղբյուրի փոխանցմամբ մայրաքաղաքին կտրամադրվի ռազմական ամբողջ ուժը։

Ռոյթերսի փոխանցմամբ էլ Լիբանանի կառավարությունը համաձայնել է Բեյրութի նավահանգստի բոլոր պաշտոնյաներին, որոնք 2014 թվականից վերահսկել են պահեստներն ու դրանց անվտանգությունը, պահել տնային կալանքի տակ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցավ ավերիչ պայթյուն, որի հետևանքով մահացել է 100 մարդ, վիրավորվել` 1000 մարդ։ Զոհվածների շրջանում կան նաև հայեր։ Այս պահի դրությամբ մահացած հայերի թիվը 11-ն է։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.