Բեյրութի նավահանգստում հզոր պայթյունի հետևանքով հինգ հայ է մահացել. «Արևելք»

Բեյրութի նավահանգստում հզոր պայթյունի հետևանքով հինա հայ է մահացել, հայտնում է «Արևելքը»:

Հինգերորդ զոհը՝ երկու երեխաների մայր Տելիա Փափազյանն է, որը ընտանիքով բնակվում էր նավահանգստի հարևանությամբ:

Զոհվածների թվում են քաղաքական գործիչ Նազար Նաջարյանը, քաղաքի կենտրոնի հիվանդանոցներից մեկի բուժքույր Ջեսիկա Բեզջյանը,  Ժակ Բարամաքյանը և ևս մեկ հայ:

Բեյրութում այսօր սուգ է հայտարարվել:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.