«Կարող էի ասել՝ ոչինչ, թող մնան, ես էլ ինձ համար հանգիստ ապրեի» Մարության

Արդյոք կենսունա՞կ են ծառերը, և արժի՞ այդ ծառերի փոխարեն ավելի շատ ու որակով ծառեր տնկել՝ գնահատում են մասնագետները՝ նշեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը` այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ 

«Այդ հարցը դրվել է, և մասնագետները միանշանակ նշել են, որ դրանք կենսունակ չեն, և շատ ավելի լավ կլինի, որ դրանք փոխարինվեն այլ ծառերով: Կա համապատասխան արձանագրությունը, կա մասնագիտական կարծիքը, և բոլորն իրենց ստորագրությունը դրել են և հավաստիացրել են, որ այդ ծառերը փոխարինման ենթակա են, կարող են փոխարինվել, որն ավելի օգուտ կտա և՛ պուրակին, և՛ բնապահպանությանը:

Ամենակարևորը՝ մենք ինչի համար ենք եկել այստեղ աշխատելու: Եթե եկել ենք ձևական ցույց տալու համար, թե աշխատում ենք, ամենալավը ոչինչ չանելն էր, ասեի՝ ոնց կա, թող տենց մնա: Ծառերը տարածքի մեջ են, թող մնան: Դրանք 2002 թվականից փչանում են, ինչո՞ւ, որ եթե դրանց մի մասը շինության ներսում է, մյուս մասը՝ դրսում, ձմռանը մի հատվածում մաքսիմալ տաք է, մյուս մասում՝ ցուրտ, դրանք ավտոմատ սկսում են մահանալ, չեն կարող այդպես ապրել: 18 տարի այդ ծառերը եղել են էդ վիճակին: Կարող էի ասել՝ ոչինչ, թող մնան, ես էլ ինձ համար հանգիստ ապրեի: Եթե ես եկել եմ ինձ համար հանգիստ ապրելու, ուրեմն սխալ եմ եկել: Ես հանգիստ ապրում էի մինչև էստեղ գալս»,- նշեց Մարությանը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.