Աղջիկը ծնվել է միանգամից երեք ատամներով եւ զարմացրել ծնողներին ու բժիշկներին

Անգլիական Բլեքպուլ քաղաքում, Լանքաշիր կոմսությունում, աղջիկը ծնվել է երեք ատամներով եւ զարմացրել բժիշկներին։ Այս մասին հայտնում է The Mirror պարբերականը։

Նորածնի ծնողները՝ 35-ամյա Սթիվ Ֆալտոնը եւ 31-ամյա Մարիա Կոյլը, միասին են արդեն երեք տարի: Մարտին Մարիան իմացավ, որ գտնվում է հղիության 19-րդ շաբաթվա մեջ։ Լուրը անակնկալ էր զույգի համար, բայց երկուսն էլ ուրախ էին առաջնեկին:

Մարիայի հղիությունը ծանր է ընթացել. նա առավոտյան տառապում էր այրուցքից եւ վատ ինքնազգացողությունից: Ծննդաբերությունը հետաձգվել է մեկ շաբաթով, եւ բժիշկներն առաջարկել են կեսարյան հատում անցկացնել։ Հունիսի 30-ին անգլուհին լույս աշխարհ է բերել 3,2 կգ քաշով աղջիկ, որին անվանել են Գրեյսի։

Տեսնելով երեխային՝ բժիշկներն ու մանկաբարձուհիները բղավել են.«Աղջիկը ատամներ ունի»: Նրանք ապշած էին, քանի որ դա բավականին հազվադեպ դեպք է, որը հանդիպում է՝ երկու հազար երեխայից մեկի մոտ: Գրեյսին ծնվել է երեք ատամներով. Ընդ որում, նա բացարձակապես առողջ երեխա է:

Երեխաների մեծ մասի մոտ առաջին ատամները հայտնվում են չորսից վեց ամսական հասակում, իսկ ուշ զարգացման երեխաների մոտ՝ մինչեւ մեկ տարեկան:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.