Ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների մահվան քրգործերը կուսումնասիրի աշխատանքային խումբը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է նոր որոշում, որի համաձայն` ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների մահվան քրգործերը կուսումնասիրի աշխատանքային խումբը։

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝

1. Ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի ուսումնասիրության նպատակով ձևավորել աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ) և հաստատել դրա աշխատակարգը՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը՝ համաձայն N 2 հավելվածի:

3. Հաստատել աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրության ենթակա քրեական գործերի ցանկը՝ համաձայն N 3 հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»,-նշված է որոշման մեջ։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.