Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք է հաստատվել

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք: Վարակակիրները Ստեփանակերտի հաստատված օջախների կոնտակտավորներ են:

Նրանցից 3-ն ապրում են Ասկերանի շրջանի Խնապատ համայնքում, 1-ն էլ՝ Ստեփանակերտում:
 
Կորոնավիրուսով հիվանդ 12 քաղաքացի ապաքինվել է:
 
Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 243 մարդու մոտ, որից 179-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 63, ընդհանուր մեկուսացված է 112 քաղաքացի:
 
Թեստավորումների նպատակով 151 նմուշառում է իրականացվել:
 

Մինչ այսօր իրականացվել է 6 095 փորձանմուշի հետազոտություն:

 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.