Յուրաքանչյուր հաճախորդի սպասարկելուց առաջ վերջինիս ներկայությամբ իրականացվում է սեղանի մակերեսի ախտահանում. Պարետի նոր որոշումը

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը տնտեսվարողների համար նոր որոշումներ է կայացրել։ Այս մասին տեղեկանում ենք Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։ Այսօր ստորագրված որոշմամբ ուժը կորցրած է ճանաչում N63 որոշման ենթակետը, որը սահմանում էր՝ «Յուրաքանչյուր օր ժամը 10։00-12։00-ը սպասարկվում են միայն կենսաթոշակային տարիքի անձինք՝ միաժամանակ ապահովելով վերջիններիս սպասարկումից առաջ խանութի սրահի ախտահանումը» այլևս պարտադիր պահանջ չէ:

Համաձայն փոփոխության՝ N63 որոշմանն ավելացվել է 10-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ․ «Յուրաքանչյուր հաճախորդի սպասարկելուց առաջ վերջինիս ներկայությամբ իրականացվում է սեղանի մակերեսի ախտահանում»։

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.