Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Hyundai Sonata-ն, Opel Astra-ն և Ford Transit-ը. 3 վիրավորների մեջ կա երեխա

Այսօր՝ օգոստոսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։55-ի սահմաններում Դավիթ Բեկ-Հովսեփյան փողոցների խաչմերուկում բախվել են 31-ամյա Սամվել Ղուկասյանի վարած Opel Astra մակնիշի, 31-ամյա Տիգրան Մանուսաջյանի վարած Hyundai Sonata մակնիշի և 23-ամյա Գոռ Թունյանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։
 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, տեղափոխվել են հիվանդանոցներ։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի տեսուչներ Հրաչյա Հակոբյանն ու Հակոբ Մարտիրոսյանը։

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Ա. Իսախանյանի կողմից նյւոթեր են նախապատրատսվում։ Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։

Դեպքի վայյրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներից 2-ը տեղափոխվել են «Էրեբունի», իսկ մեկը, որ երեխա է, «Մուրացան» բժշկական կենտրոններ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.