Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բենինի նախագահ Պատրիս Տալոնին՝ երկրի ազգային տոնի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բենինի Հանրապետության նախագահ Պատրիս Տալոնին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։

Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Բենինի միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում։ Նախագահը Պատրիս Տալոնին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Բենինի ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.