SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 30-ին, անհայտ անձը կամ անձինք թալանել են «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Ժանետա Ջեյրանյանի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս իր Mercedes մակնիշի ավտոմեքենան կայանել է Նորաշեն թաղամասի շենքերից մեկի բակում, և գողը կամ գողերը, օգտվելով դռան բաց լինելու հանգամանքից, այնտեղից գողացել են դյուրակիր համակարգիչը, ինչի հետևանքով Ժ. Ջեյրանյանին պատճառվել է մոտ կես միլիոն դրամի վնաս:
Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: