Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից 39-ամյա պայմանագրային զինծառայող է վիրավորվել

 

Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից 39-ամյա պայմանագրային զինծառայող է վիրավորվել:Այս մասին NEWS.am-ին հայտնել է Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Լեւոն Առաքելյանը` նշելով, որ վիրավորում ստացածը համագյուղացի է:

«Հենակետում է եղել դեպքը, մոտավորապես ժամը 2-3-ի սահմանում, ոտքի շրջանում թեթեւ վնասվածք է ստացել դիպուկահարի կրակոցից: Նա 4 երեխա ունի, 39 տարեկան է»,- ասել է գյուղապետը՝ նշելով, որ վիրավորում ստացած զինծառայողն այժմ Բերդի հոսպիտալում է:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.